Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդում», ուր «Լիվերպուլը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»:
«Կարմիրները» հերթական գեղեցիկ հաղթանակը տարան: Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացեց անգլիացի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը: «Սիթիին» հաջողվեց առաջին խաղակեսում վերականգնել հաշվի հավասարությունը: Պատասխան գոլի հեղինակը դարձավ Էդին Ջեկոն: 75-րդ րոպեին էլ Ֆիլիպե Կոուտինյոն խփեց իր թիմի հաղթական գնդակը:
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը»՝ վաստակած 48 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական:
Գոլեր. Հենդերսոն՝ 11ր, Ջեկո՝ 25ր, Կոուտինյո՝ 75ր: