Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր մայրաքաղաքից ժամանած «Քուինս Պարկ Ռեյնջերսին»:
«Կարմիրները» 2:1 հաշվով հաղթանակ տարան հյուրերի նկատմամբ: Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացեց Ֆիլիպե Կոուտինյոն: Երկրորդ խաղակեսում Լերոյ Ֆերը խփեց պատասխան գնդակը, իսկ խաղավարտից 3 րոպե առաջ Սթիվեն Ջերարդը հաղթանակ պարգևեց իր թիմին:
Այս հանդիպումից հետո Բրենդան Ռոջերսի թիմը՝ վաստակած 61 միավորով կշարունակի զբաղեցնել 5-րդ հորիզոնականը:
Գոլեր. Կոուտինյո՝ 19ր, Ֆեր՝ 73ր, Ջերարդ՝ 87ր: