Եվրոպա Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Լիվերպուլը» մրցեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ։
Առաջին հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով։ «Էնֆիլդում» ֆանտաստիկ հանդիպում կայացավ, որտեղ գոլառատ խաղում գերկամային հաղթանակ տարավ «Լիվերպուլը»՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։
Հանդիպման առաջին 10 րոպեին 2 գոլ բաց թողնելուց հետո «կարմիրները» երկրորդ խաղակեսում 4 անգամ գրավեցին Ռոման Վայդենֆելերի դարպասը։ Ավելացնենք, որ հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացեց Հենրիխ Մխիթարյանը։
Գոլեր․ Մխիթարյան՝ 5ր, Օբամեյանգ՝ 9ր, Օրիջի՝ 48ր, Ռոյս՝ 57ր, Կոուտինյո՝ 66ր, Սակո՝ 78ր, Լովրեն՝ 90ր։