Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր առաջնության նորեկ «Հալլ Սիթիին»։
Յուրգեն Կլոպի սաները վստահ հաղթանակ տարան 29-րդ րոպեից 10 հոգով մնացած հյուրերի նկատմամբ։ «Լիվերպուլից» 2 անվրեպ 11 մետրանոց իրացրեց Ջեյմս Միլները, մեկական անգամ էլ գոլ խփեցին Ադամ Լալանան, Սադիո Մանեն և Ֆիլիպե Կոուտինյոն։ Հյուրերի միակ գոլն էլ խփեց Դեյվիդ Մեյլերը։
Այս հաղթաակից հետո «Լիվերպուլը»՝ վաստակած 13 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական։
Գոլեր․ Լալանա՝ 17ր, Միլներ՝ 30ր (11մ), 71ր (11մ), Մանե՝ 36ր, Մեյլեր՝ 51ր, Կոուտինյո՝ 52ր
Հեռացում․ Էլմուհամադի՝ 29ր։