«Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը կպահի իր տեղը թիմի մեկնարկային կազմում: Մրցաշրջանի սկզբին Լյորիսը առաջին համարի համար պայքարում էր ամերիակացի վետերան Բրեդ Ֆրիդելի հետ: Ֆրանսիացին բացահայտ ցույց տվեց իր դժգոհությունը:
Սակայն վերջին իրադարձությունները Վիլաշ-Բոաշին ստիպեցին փոխել կարծիքը: Վերջին երեք խաղերում Անդրեն դարպասը վստահում է Լյորիսին: Սպասվում է, որ Լյորիսը կխաղա նաև «Լիվերպուլի» դեմ:
-Մենք ցանկանում ենք ունենալ ստաբիլ դարպասապահ: Դա լավ կլինի իրենց և թիմի համար:
Ամենակարևորը, որ մեր երկու դարպասապահներն էլ լավ մարզավիճակում լինեն,- ասել է «Տոտենհեմի» պորտուգալացի մարզիչը: