Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Լյուկ Դե Յոնգը, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Նյուքասլ Յունայթեդում», հայտնել է, որ չի ցանկանում վերադառնալ գերմանական ակումբ:
Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին Յոնգը, ով խաղաժամանակ չէր ստանում «Բորուսիայում», միացավ Ալան Պարդյուի թիմին: Արդեն այժմ հոլանդացի հարձակվողը ցանկանում է, որ «կաչաղակները» գնեն իր ամբողջական տրանսֆերը:
-Հուսով եմ, որ «Նյուքասլում» երկար տարիներ հաջող ելույթներ կունենամ: Իմ գործը գոլեր խփելն է, և մտադիր է նույնն անել Անգլիայում: Եթե լավ հանդես գամ, ապա հնավորություն կունենամ երկար մնալ այստեղ,- Shields Gazette-ին հայտնել է Դե Յոնգը: