«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հաստատել է Անգլիայի ազգային հավաքականի և «Սաութհեմպտոնի» պաշտպան Լյուկ Շոուի տրանսֆերը:
Բրազիլիայից Շոուի վերադարձից հետո ակումբները վերջապես համաձայնության եկան 18-ամյա անգլիացու տրանսֆերի հարցում: «Կարմիր սատանաները» տաղանդավոր ֆուտբոլիստի համար վճարել են 30 մլն ֆունտ:
Ուրբաթ օրը Շոուն ժամանել է «Յունայթեդ», որտեղ էլ հաջող բուժզննում է անցել և ստորագրել է 4 տարվա պայմանագիր՝ ևս 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ:
-Ես շատ ուրախ եմ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու համար: Ես ցանկանում եմ զարգացնել իմ խաղը, և դրա համար «Յունայթեդն» իդեալական ակումբ է,- ասել է Շոուն: