«ՊՍԺ»-ն պատրաստվում է առաջարկ անել «Չելսիի» և Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Դավիդ Լուիզին:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, մոտակա օրերին Ֆրանսիայի Լիգա 1-ի չեմպիոնը Լորան Բլանին կհաստատի գլխավոր մարզչի պաշտոնում: «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանը կշարունակի Կարլո Անչելոտիի գործը, ով տեղափոխվում է «Ռեալ»:
Հաղորդվում է, որ Բլանի տրանսֆերային ցուցակում առաջնային տեղ է զբաղեցնում Լուիզը: 26-ամյա բրազիլիացին այժմ իր հավաքականի հետ մասնակցում է Կոնֆեդերացիայի գավաթին: