«Արսենալի» պաշտպան Լորան Կոսելնին Ֆրանսիայի ազգային հավաքականում ստացած վնասվածքի պատճառով բաց կթողնի Պրեմիեր Լիգայում «Հալլ Սիթիի» դեմ խաղը, որը կկայանա այս շաբաթ:
-Նա խնդիրներ ունի կոճի հետ կապված: Այս պահին նա չի կարող խաղալ: Նա զգում է, որ պատրաստ չէ շաբաթ օրվա խաղին:
Եթե դուք ցանկանում եք խնդիրն ամբողջությամբ լուծել, ապա պետք է համբերություն ունենաք,- «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Առաջիկա խաղին Վենգերի տրամադրության տակ չեն լինի նաև Մաթյո Դեբյուշին և Քալում Չեմբերսը: Դա նշանակում է, որ պաշտպանության կենտրոնում Պեր Մերտեզակերի հետ կխաղա Նաչո Մոնրեալը: