«Չելսիի» բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիզը լացել է և չի թաքցրել իր զգացմունքները Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում պարտվելուց հետո: Լոնդոնցիները 0:1 հաշվով զիջեցին բրազիլիական «Կորինտիանսին»:
Լուիզը այն եզակի «ազնվականներից» էր, որոնք իսկապես ցանկանում էին հաղթել:
-Սա ինձ համար ձախողված հանդիպում էր, քանի որ ես սիրում եմ ֆուտբոլը և ցանկանում եմ միշտ հաղթել: Ամեն անգամ դաշտ դուրս գալիս ես մտածում եմ միայն ու միայն հաղթանակի մասին:
Ես մարդ եմ և անշուշտ ունեմ իրավունք ցույց տալու զգացմունքներս, տխրությունս և ես դրանք չեմ էլ թաքցնում: esporte.uol.com.br