«Տոտտենհեմի» լեգենդար պաշտպան Լեդլի Քինգի պատվին անցկացված ընկերական խաղում հետաքրքիր իրավիճակ ստացվեց լոնդոնցիների կիսապաշտպան Լուիս Հոլտբիի և գլխավոր մրցավար Հովարդ Վեբի մասնակցությամբ:
«Ուայթ Հարթ Լեյնում» կայացած այդ խաղի դրվագներից մեկում Հովարդ Վեբը ցանկացավ ցույց տալ գնդակին տիրապետելու իր վարպետությունը, ինչն էլ «դուր չեկավ» Հոլտբիին: Լուիսը փորձեց սահընկմամբ վերադարձնել գնդակը՝ արդյունքում գետնին տապալեց Վեբին:
Ավելացնենք, որ այդ խաղն ավարտվեց Քինգի թիմի հաղթանակով՝ 3:6: