• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լուիս Սուարեսը «Լիվերպուլին» հորդորում է հաշվի նստել իր ցանկության հետ

Լուիս Սուարես«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսն ակումբին կոչ է անում լսել «Էնֆիլդը» լքելու իր ցանկությունը:

Դեռ մայիսին ուրուգվայցի հարձակվողը հայտնեց, որ իր հասցեին չափից շատ քննադատությունների պատճառով ցանկանում է հեռանալ Անգլիայից: Այդ պահից «Լիվերպուլը» պաշտոնապես հայտնել է, որ չի պատրաստվում վաճառել Սուարեսին:

-Ես պայմանագիր ունեմ ակումբի հետ, սակայն եթե ցանկանամ հեռանալ, «Լիվերպուլը» պետք հաշվի նստի իմ ցանկության հետ, ինչպես որ այլ ֆուտբոլիստի պարագայում:

Իհարկե նրանք պետք է պայմանավորվեն մյուս ակումբի հետ, սակայն կարևոր է նաև ֆուտբոլիստի կարծիքը: Եթե ֆուտբոլիստը փոփոխություն է ցանկանում, ապա ակումբը չպետք է խոչընդոտի:

Յուրաքնյուրը ցանկանում է դառնալ լավագույնը, և եթե անգամ հարցնենք ութ տարեկան երեխաներին, ապա նրանք կպատասխանեն, որ ցանկանում են խաղալ «Ռեալում» կամ «Բարսելոնայում»,- իսպանական Marca-ին տված հարցազրույցում ասել է Սուարեսը: