• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լուիս Սուարես. «Ցանկանում եմ խաղալ Ռոնալդուի հետ միասին»

Լուիս Սուարես«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսն ավելի է ակտիվացրել «Ռեալ» տեղափոխվելու լուրերը` խոստովանելով, որ ցանկանում է խաղալ Քրիշտիանու Ռոնալդուի հետ նույն թիմում:

Այս ամառ մամուլը միայն քննարկում է Սուարեսի հավանական տեղափոխությունը Բրենդան Ռոջերսի թիմից, քանի որ ուրուգվայցին դժգոհ է Անգլիայի կյանքից:

Չնայած մի քանի օր առաջ «Լիվերպուլը» հստակեցրեց, որ չի պատրաստվում իր աստղից հրաժարվել, Սուարեսն ակնարկել է շուտով մադրիդյան գերակումբ տեղափոխվելու մասին:

-Իհարկե կցանկանայի խաղալ Ռոնալդուի հետ. նա հրաշալի խաղացող է: Հիմա նա Մադրիդում է գտնվում, իսկ ես` Լիվերպուլում, և չգիտեմ, թե ինչ տեղի կունենա,- Սուարեսի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: