• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լուի Սաան ավարտեց կարիերան (տեսանյութ)

Լուիս Սահա«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Լուիս Սաան հայտնել է ֆուտբիստի իր կարիերան ավարտելու մասին:

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն այդ որոշումը կայացրել է իր ծննդյան 35-ամյակի օրը: Լուիի հարուստ և փառահեղ կարիերան իր ավարտին հասավ:

Սաան անգլիական ֆուտբոլ տեղափոխվեց 1999թ-ին: Անգլիայում նրա առաջին ակումբը եղավ «Նյուքասլ Յունայթեդը»: Սակայն Լուին իր մասին խոսել տվեց «Ֆուլհեմում» անցկացրած 4 պայծառ տարիների շնորհիվ:

«Ֆուլհեմից» Սաան տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: «Մանկունյանցիներին» նա միացավ 12.8 մլն ֆունտի դիմաց: Հետագայում նա հանդես եկավ նաև «Էվերթոնում», «Տոտտենհեմում» և «Սանդերլենդում»:

Այս տարվա սկզբին Լուին և «Սանդերլենդը» խզեցին պայմանագիրը: Լուին տեղափոխվեց «Լացիո», որտեղ կես տարի խաղալուց հետո որոշեց խաղակոշիկները կախել մեխից: Իր ակումբային կարիերայում ֆրանսիացի հարձակվողը դարձել է Անգլիայի Լիգայի և Չեմպիոնների Լիգայի գավաթակիր, երկու անգամ էլ հաղթել է Պրեմիեր Լիգայում:

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր