«Էվերթոնը» պաշտոնապես հայտնել է «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուին գնելու մասին: Գործարքի արժեքը գնահատվում է 28 մլն ֆունտ:
Չնայած որ Լուկակուն փայլուն անցկացրեց նախորդ մրցաշրջանը, դա «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին չստիպեց հնարավորություն տալ նրան:
Երեկ Ռոմելուն մեկնեց Լիվերպուլ և հաջող բուժզննում անցնելուց հետո «Էվերթոնի» հետ հինգ տարվա պայմանագիր ստորագրեց: 21-ամյա բելգիացու համար 28 մլն ֆունտ վճարելով՝ մերսիսայդյան ակումբը նրան դարձրեց իր պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը:
-Ես ուրախ եմ «Էվերթոն» վերադառնալու համար: Նախորդ մրցաշրջանում ես ֆանտաստիկ փորձ եմ ձեռք բերել և լավ հարաբերություններ ունեմ մարզչի, նախագահի, ֆուտբոլիստների և երկրպագուների հետ,- «Էվերթոնի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Լուկակուն: