«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, ով տրասնֆերային պատուհանի վերջին օրը վարձավճարով տեղափոխվեց «Էվերթոն», հուսով է, որ իր նոր թիմն այսօր կկարողանա հաղթել «Չելսիին»:
Լուկակուն վարձակալության պայմանգրի համաձայն չի կարող դաշտ դուրս գալ «Չելսիի» դեմ խաղերում: Սակայն Ռոմելուն այս մրցավեճում չի երկրպագի «Չելսիին», որտեղ հնարավորություն կստանա միայն մեկ տարի հետո:
-Այո, անկեղծ կգտնվեմ, ես երկրպագելու եմ «Էվերթոնին»: Կյանքում շատ հաճախ պետք է ընտրություն կատարել, և ես վստահ եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել՝ տեղափոխվելով այստեղ,- «Էվերթոնի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում հայտնել է Լուկակուն: