«Չելսիի» երիտասարդ կիսապաշտպան Լուկաս Պիազոնը մեկնաբանել է իր թիմակիցների խաղը Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչից հետո: Հիշեցնենք, որ այդ խաղում «ազնվականները» 0:1 հաշվով զիջեցին «Կորինտիանսին»: Իսկ Լուկասը «Չելսիի» կազմում դաշտ դուրս է եկել ընդամենը երկու անգամ:
Այս խաղից հետո նա կարծիք է հայտնել, որ «ազնվականներն» ամբողջ ուժով չէին խաղում:
-Կարծում եմ` Ռամիրեսն ու Լուիզն էին միայն խաղում ամբողջ ներուժով: Եվ հիմա հենց նրանք են ամենաշատը տխուր:
Ըստ Լուկասի` մյուսները խաղում էին առանց հաղթելու ցանկության. ոչ մեկը չէր ցանկանում պայքարել:
-Դավիդը շատ էր հիասթափված: Ես չեմ զարմանում, որովհետև նա այն քչերից էր, որ ամբողջ էությամբ նվիրվել էր խաղին,- ասաց Լուկասը:
Այնուհետև 18-ամյա բրազիլացին իր թվիթերյան էջում գրել էր.
-«Կորինտիանսն» ավելի շատ էր ուզում այդ տիտղոսը: Նրանք ավելի մեծ ցանկությամբ էին խաղում, քան մենք: Ես երբեք ոչինչ չեմ ասել իմ ընկերներին, քանի որ ընդամենը 18 տարեկան եմ և դեռ փորձ եմ ձեռք բերում: