«Արսենալի» հարձակվող Լուկաս Պոդոլսկին ոտքի մկանի վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու ամիս:
«Ֆեներբահչեի» դեմ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղն անհաջող դասավորվեց Պոդոլսկիի համար: Լուկասը վնասվածքի պատճառով երկրորդ խաղակեսի սկզբին ստիպված լքեց «Էմիրեյթսը»:
Խորը հետազոտությունը ցույց է տվել, որ վնասվածքը շատ լուրջ է, և 28-ամյա գերմանացուն 8-10 շաբաթ անհրաժեշտ կլինի վերականգնվելու համար: «Արսենալի» կազմում Պոդոլսկին կկարողանա խաղադաշտ դուրս գալ նոյեմբերին:
-Լուկաս Պոդոլսկիի հետ կապված մենք վատ լուրեր ունենք: Նա բաց կթողնի 8-10 շաբաթ: Նրա ոտքի մկանը բավական վնասված է: Դա շատ է տխրեցնում. մենք մեծ գին վճարեցինք այդ հաղթանակի համար: Այժմ մեզ անհրաժեշտ է համբերություն,- «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: