«Արսենալը» մոտ է իր կիսապաշտպան Գրանիտ Ջակային 13 միլիոն ֆունտով Լևերկուզենի «Բայերին» վաճառելուն:
Օրեր առաջ լուրեր հայտնվեցին, որ «Արսենալը» պատրաստ է Ջակայի համար առաջարկներ լսելուն հաջորդ ամառ:
Ըստ The Telegraph-ի՝ Ջակայի ճակատագիրը, հավանաբար, կորոշվի ամառվա սկզբին, քանի որ «Արսենալը» զգալի առաջընթաց է գրանցել «Բայերի» հետ Գրանիտի շուրջ բանակցություններում:
Քանի որ Ջակայի պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը մեկ տարի, իսկ սեպտեմբերին Գրանիտը դառնում է 31 տարեկան, «Արսենալը» որոշել է օգտվել շվեյցարացի ֆուտբոլիստին վաճառելու հնարավորությունից:
Ենթադրվում է, որ «Բայերի» համար դժվար չի լինի համաձայնվել անձամբ Ջակայի հետ, ով ավելի վաղ իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Գերմանիայում՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայում»:
Եվ չնայած Ջակայի ընտանիքը հարմարցել է Լոնդոնում, «Բայերը» կգրավի Գրանիտին երկարաժամկետ պայմանագրով: