«Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին փոխարինելու համար ունի հինգ թեկնածուներից բաղկացած կարճ ցուցակ:
Կոնտեն լրացուցիչ ճնշման տակ է հայտնվել անցյալ չորեքշաբթի Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո: Այժմ Անտոնիոն կարող է հայտնվել միայն Պրեմիեր լիգայի լավագույն 4-յակում, ինչը կլինի նրա նախորդ մրցաշրջանի նվաճումների կրկնությունը:
Եվ քանի որ Կոնտեի պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտին, «Տոտտենհեմը» ցանկանում է պատրաստ լինել իտալացի մասնագետից բաժանվելու դեպքին:
«Տոտտենհեմը» արդեն ունի Կոնտեին փոխարինողների կարճ ցուցակը, ըստ Sky Sports-ի, և այդ ցուցակում ընդգրկված են Մաուրիսիո Պոչետինոն, Ռոբերտո Դե Զերբին, Լուիս Էնրիկեն, Թոմաս Տուխելը և Մարկո Սիլվան:
Հրատարակությունը նշում է, որ «Տոտտենհեմը» Պրեմիեր լիգայի երեք ակումբներից մեկն է, որը հետաքրքություն է ցուցաբերել «Բրայթոնի» մարզիչ Դե Զերբիի վերաբերյալ։
Ինչ վերաբերում է Պոչետինոյին, ապա «շպորների» պետք է մրցակցեն Մադրիդի «Ռեալի» հետ, որի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է, որ Մաուրիսիոն փոխարինի Կառլո Անչելոտիին: