«Լիդսը» հայտարարել է Խավի Գրասիային նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին։
Այսպիսով, «Լիդսը» վերջապես փոխարինող ստացավ Ջեսսի Մարշին, ով փետրվարի 6-ին ազատեց մարզչական կամուրջը։
Էլլանդ Ռոադի ակումբի հայտարարության մեջ ասվում է, որ Գրասիան «ճկուն» պայմանագիր է կնքել: Ըստ ամենայնի, դա նշանակում է, որ Խավին կաշխատի մրցաշրջանի մնացած հատվածում, իսկ հետո «սպիտակները» կորոշեն համագործակցության ճակատագիրը։
Գրասիան Անգլիայում հայտնի է «Ուոթֆորդում» իր աշխատանքով, որին նա պահեց Պրեմիեր լիգայում 2018/19թթ.։ Նույն մրցաշրջանում Խավին «Ուոթֆորդի» հետ հասավ Անգլիայի գավաթի եզրափակիչ։
Բացի այդ, Գրասիայի դեբյուտը կլինի «Լիդսի» համար ամենակարևոր խաղում՝ հաջորդ շաբաթ օրը «Սաութհեմպտոնի» դեմ: