«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Խեսուս Նավասը կարծում է, որ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում իրենց մրցակից «Բարսելոնան» թույլ կողմեր ունի, որից իրենք կարող են օգտվել:
«Սևիլիայի» կազմում Նավասը բազմիցս խաղացել է «Բարսելոնայի» դեմ և նկատում է կատալոնցիների նահանջը: Խեսուսի կարծիքով, «Բարսելոնայի» մարզական պիկն արդեն անցյալում է:
-Անգամ ամենաուժեղ ակումբներն են թույլ կողմեր ունենում: «Բարսելոնան» խնդիրներ ունի ստանդարտների և հակագրոհների ժամանակ: Նրանք ուրախ չեն, որ մեզ են մրցակից ստացել:
Մենք շատ լավ ենք խաղում, շատ պահեր ենք ստեղծում և շատ գոլեր ենք խփում: Միակ բանը, որ պետք է ավելացնենք, դա խաղի բարձր տեմպն է և ուժեղ պրեսինգը, քանի որ նրանք բարձրակարգ ֆուտբոլիստներ ունեն: «Բարսելոնան» այլևս առաջվա խաղը չի խաղում: Չորս-հինգ տարի առաջվա համեմատ նրանք ավելի թույլ են: Սակայն փաստ է, որ այժմ Լա Լիգայի առաջատարների թվում են և հասել են Իսպանիայի գավաթի եզրափակիչ,- ասել է Նավասը: ESPN