«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Խերարդ Պիկեն հայտնել է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» իզուր ժամանակ է վատնում` փորձելով ձեռք բերել իր թիմակից Սեսկ Ֆաբրեգասին:
Ֆուտբոլիստին ձեռք բերելու երկու անհաջող փորձերից հետո, Անգլիայի չեմպիոնները չեն հանձնվում և պատրաստվում են երրորդ առաջարկն անել կատալոնական ակումբին: Սակայն Պիկեն կարծում է, որ Ֆաբրեգասը կմնա իր հարազատ ակումբում:
-«Յունայթեդն» ուղղակի ժամանակ է վատնում. «Բարսան» Սեսկի տունն է: Այստեղ ապրում է իր ընտանիքը, և այստեղ նա խաղում է իր ընկերների հետ:
Մի անգամ նրանից երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի տուն վերադառնա, և նա մեզ ասաց, որ երջանիկ է այստեղ և մտադիր է մնալ «Բարսելոնայում»,- Պիկեի խոսքերն է մեջբերում The Sun-ը: