«Լիվերպուլի» պաշտպան Խոսե Էնրիկեն բաց կթողնի այս շաբաթ կայանալիք «Աստոն Վիլլայի» դեմ հանդիպումը:
26-ամյա իսպանացին «Վեստ Հեմի» հետ խաղում վնասվածք ստացավ: Ակնհայտ է, որ նա չի հասցնի ապաքինվել մինչև «Աստոն Վիլլայի» հետ խաղի օրը:
-Ես լավ եմ, սակայն չգիտեմ` կկարողանամ մասնակցել առաջիկա հանդիպմանը: Ոչ մի լուրջ բան չկա, բայց չգիտեմ` կխաղամ, թե ոչ:
Ֆուտբոլիստն այժմ բուժում է ստանում և հույս ունի` արագ կապաքինվի: