«Լիվերպուլի» դարպասապահ Խոսե Ռեյնան խոստովանել է, որ իր համար դժվար կլինի մերժել «Բարսելոնայի» առաջարկը:
Արդեն վաղուց են խոսակցություններ գնում, որ կատալոնական ակումբը քննարկում է Ռեյնային վերադարձնելու տարբերակը, ով կփոխարինի Վիկտոր Վալդեսին:
Ռեյնան հայտնել է, որ իրեն երջանիկ է զգում «Լիվերպուլում», սակայն հնարավոր առաջարկի դեպքում դժվար կլինի մերժել «Բարսելոնային»:
-Ես ոչ մի ապացույց չունեմ, որ «Բարսելոնան» հետաքրքրված է ինձնով: Չգիտեմ, թե ակումբը կապնվել է իմ գործակալի հետ: Նա ինձ ոչինչ չի ասել, նշանակում է, որ լուրջ առաջարկ չի եղել:
Ես գործող պայմանագիր ունեմ «Լիվերպուլի» հետ և շատ երջանիկ եմ այստեղ: Այս պահին ես մեկ տարբերակ ունեմ՝ մնալ «Լիվերպուլում»: Մնացածներն ուղղակի խոսակցություններ են:
«Բարսելոնան» հիանալի ակումբ է և դժվար կլինի նրան «ոչ» ասել: Սակայն այս պահին մենք միայն վարկածների մասին ենք խոսում,- ասել է Ռեյնան: Goal