• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Խոսե Ռեյնա. «Դժվար կլինի մերժել «Բարսելոնային»

Պեպե Ռեյնա«Լիվերպուլի» դարպասապահ Խոսե Ռեյնան խոստովանել է, որ իր համար դժվար կլինի մերժել «Բարսելոնայի» առաջարկը:

Արդեն վաղուց են խոսակցություններ գնում, որ կատալոնական ակումբը քննարկում է Ռեյնային վերադարձնելու տարբերակը, ով կփոխարինի Վիկտոր Վալդեսին:

Ռեյնան հայտնել է, որ իրեն երջանիկ է զգում «Լիվերպուլում», սակայն հնարավոր առաջարկի դեպքում դժվար կլինի մերժել «Բարսելոնային»:

-Ես ոչ մի ապացույց չունեմ, որ «Բարսելոնան» հետաքրքրված է ինձնով: Չգիտեմ, թե ակումբը կապնվել է իմ գործակալի հետ: Նա ինձ ոչինչ չի ասել, նշանակում է, որ լուրջ առաջարկ չի եղել:

Ես գործող պայմանագիր ունեմ «Լիվերպուլի» հետ և շատ երջանիկ եմ այստեղ: Այս պահին ես մեկ տարբերակ ունեմ՝ մնալ «Լիվերպուլում»: Մնացածներն ուղղակի խոսակցություններ են:

«Բարսելոնան» հիանալի ակումբ է և դժվար կլինի նրան «ոչ» ասել: Սակայն այս պահին մենք միայն վարկածների մասին ենք խոսում,- ասել է Ռեյնան: Goal