«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնել է, որ թիմի պաշտպան Յունես Կաբուլը և կիսապաշտպան Սանդրոն ծանր վնասվածքներից հետո շարք են վերադարձել:
Ինչպես հայտնի է, Սանդրոն հունվարին ծնկի վիրահատության ենթարկվեց, իսկ Կաբուլը դաշտ դուրս չի եկել անցած օգոստոսից: Այժմ հայտնի է, որ և՛ ֆրանսիացին, և՛ բրազիլիացին պատրաստ են նոր մրցաշրջանին:
-Անցած շաբաթ լրացավ Սանդրոյի բացակայության վեց ամիսը: Նա ապաքինման փուլում է և մեկ շաբաթից կմիանա ընդհանուր խմբին: Նա մեզ հետ կմեկնի Հոնկոնգ:
Երկու ֆուտբոլիստների համար էլ լավ է, որ արդեն սկսել են պատրաստվել նոր մրցաշրջանին: Կաբուլը մեկ տարի է բաց թողել, սակայն այժմ մարզվում է առանց որևէ խնդրի,- «Տոտտենհեմի» պաշտոնական կայքին հայտնել է Վիլաշ-Բոաշը: