«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշատպան Շինջի Կագավան ճանաչվել է 2012 թվականի Ասիայի լավագույն ֆուտբոլիստ: Պարգևատրումը տեղի է ունեցել Մալայզիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ:
Մրցանակի համար եզրափակիչ էին հասել նաև «Ինտերից» ճապոնացի Յուտո Նագատոմոն և «Ֆուլհեմի» դարպասապահ Մարկ Շվարցերը:
Հիշեցնենք, որ Կագավան «Յունայթեդ» է տեղափոխվել անցած ամառ Դորտմունդի «Բորուսիայից»:
Reuters