«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Շինջի Կագավան խոստովանել է, որ պետք է ավելի լավ խաղա, որպեսզի թիմի հիմնական կազմում տեղ ունենա:
«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը «Վեստ Բրոմվիչի» դեմ խաղում ճապոնացի կիսապաշտպանին խաղադաշտ դուրս բերեց հենց մեկնարկային կազմում: Սակայն արդեն երկրորդ խաղակեսի սկզբում Շինջին փոխարինվեց:
Եվ չնայած, որ Կագավայի փոխարինվելուց հետո «Յունայթեդը» պարտվեց 1:2 հաշվով, ճապոնացին կարծում է, որ ինքը պետք է բարելավի իր խաղը:
-Ես կարծում էի, որ երկրորդ խաղակեսում ավելի մեծ տարածություն կունենամ գրոհներ կազմակերպելու համար: Այդ պատճառով էլ ես տխրեցի, որ փոխարինվեցի: Իհարկե ես շատ մեծ աշխատանք չկատարեցի, քիչ էի գնդակն ինձ մոտ ունենում, սակայն փորձում էի համբերատար լինել:
Ես պետք է բարելավեմ իմ խաղը, հակառակ դեպքում չեմ կարող այս ակումբում մնալ: Ես պետք է այս ամենը դրական կերպով ընդունեմ և առավելագույն ուժեր ներդնեմ արդյունքի հասնելու համար,- Կագավայի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: