Կազեմիրոյի արագ գոլի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» 0-1 հաշվով հաղթանակ տարավ «Բորնմուտի» նկատմամբ:
Քաղցկեղին հաղթած Դևիդ Բրուքսը այս մրցաշրջանում առաջին անգամ հայտնվեց «բալերի» մեկնարկային կազմում: Իրենց հնարավորությունը ստացել են նաև Լյուիս Կուկը, Մարկոս Սենզին և Ջեյդոն Անտոնին։
«Կարմիր սատանաների» մարզիչ Էրիկ Տեն Հագը խաղադաշտում վստահել էր նույն 11 խաղացողներին ինչ «Վուլվերհեմպտոնի» դեմ 2:0 հաշվով հաղթանակի ժամանակ: Հիվանդ Մարկուս Ռաշֆորդը չէր ընդգրկվել հայտացուցակում։