«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է «Մադրիդի Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոյին ձեռք բերելուն։
«Մադրիդի Ռեալը» պատրաստ է 50,7 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց Կազեմիրոյին բաց թողնել «Յունայթեդ», հայտնում է Sky Sports-ը: Եվս 8,5 մլն ֆունտ, որպես բոնուս:
30-ամյա բրազիլացին «Օլդ Թրաֆորդում» շքեղ պայմանագիր կստանա մինչև 2026 թվականը՝ 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ։
Իսպանական մամուլն ակնկալում է, որ Կազեմիրոն ուրբաթ օրը բուժզննում կանցնի «Յունայթեդում», սակայն «կարմիր սատանաները» դեռ չեն կարողանա գործարքը կնքել մինչև երկուշաբթի օրը կայանալիք Պրեմիեր լիգայի «Լիվերպուլի» դեմ խաղը։ Կազեմիրոն դեռ պետք է աշխատանքային վիզա ստանա:
The Telegraph-ը հավելում է, որ երբ Կազեմիրոն պայմանագիր կնքի, «Յունայթեդը» մեծ ջանքեր կգործադրի՝ ՊՍՎ-ի վինգեր Կոդի Գակպոյի համար 34 միլիոն ֆունտ ստեռլինգ տրանսֆերի շուրջ բանակցելու համար: