Հերթական ֆուտբոլիստը, ում՝ խաղադրույք կատարելու համար սպառնում է որակազրկում և տուգանք, դարձավ «Ստոկ Սիթիի» հարձակվող Կամերոն Ջերոմը:
Հունիսի սկզբին «Տոտտենհեմի» կիսապաշտպան Անդրոս Թաունսենդը ֆուտբոլի ասոցիացիայի կանոնները խախտելու համար որակզարկվեց 4 ամսով և տուգանվեց 18 հազար ֆունտով:
Ինչպես պարզվում է, 26-ամյա Ջերոմը հետ չի մնացել ազարտային այդ զբաղմունքից:
«Ջերոմն ընդունում է մեղադրանքը: Մոտակա օրերին հանձնաժողովը կորոշի գործի քննության անցկացման օրը»,- ասվում է ֆուտբոլի ասոցիացիայի հայտարարության մեջ:
Ավելացնենք, որ Ջերոմի կատարած խաղադրույքը չէր վերաբերվում իր թիմի խաղին, սակայն վերաբերվում է այն առաջնությանը, որին մասնակցում է իր թիմը: