• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կայ Հավերցը հայտարարել է, որ մտադիր չէ փոխել ակումբային գրանցումը

«Չելսիի» հարձակվող Կայ Հավերցը հայտարարել է, որ մտադիր չէ ամռանը փոխել ակումբային գրանցումը:

Խոսակցություններն ասում են, որ Հավերցը «Չելսիի» մի քանի խաղացողներից մեկն է, ովքեր հետաքրքրված են «կապույտների» նախկին մարզիչ Թոմաս Տուխելով, որն այժմ գլխավորում է «Բավարիան»:

Սակայն 23 ամյա գերմանացին, ով վերջերս խոստովանել էր, որ իր համար դժվար կլինի հրաժարվել «Բավարիայից», Լոնդոնում իրեն շատ լավ է զգում։

«Իմ պայմանագրով դեռ երկու տարի կա, ես ստիպված չեմ երկու կամ երեք տարին մեկ որևէ տեղ տեղափոխվել: Ես և ընկերուհիս շատ հարմարավետ ենք մեզ զգում Լոնդոնում: Ես սիրում եմ այս ակումբը, այստեղի մարդկանց և երկրպագուներին»:

«Այս պահին մենք դեռ խաղում ենք Չեմպիոնների լիգայում: Իմ նպատակը կրկին եզրափակիչ դուրս գալն է: Ֆուտբոլում ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում, և երբեք չգիտես, թե ինչ կլինի: Կտեսնենք ամռանը: Ես չեմ մտածեք այդ մասին»,- Հավերցին է մեջբերում Bild-ը։