Չնայած «Արսենալում» իր կարիերայի ոչ հաջող մեկնարկին, Կայ Հավերցը շքեղ հովանավորչական պայմանագիր է կնքել PUMA-ի հետ:
Անցած ամառ «Չելսիից» 65 միլիոն ֆունտով տեղափոխվելուց հետո Հավերցը ընդամենը մեկ գոլ է կարողացել խփել «Արսենալի» կազմում՝ 11 մետրանոցից «Բորնմուտի» դեմ խաղում:
«Զինագործների» կազմում իր մնացած 11 հանդիպումներում Հավերցը միայն մեկ գոլային փոխանցում է կատարել և պարբերաբար լսել է քննադատական խոսքեր իր անհաջող ելույթների համար:
Այնուամենայնիվ, ինչպես «Արսենալի» մարզիչ Միկել Արտետան, PUMA-ն նույնպես հավատում է Հավերցին՝ դառնալով Գերմանիայի հավաքականի 24 ամյա ֆուտբոլիստի անձնական հովանավորը:
Հավերցը գովազդելու է PUMA ապրանքանիշը և կխաղա սպորտային հագուստ և կոշիկ արտադրող գերմանական մարզակոշիկներով, հաղորդում է Football.London-ը։
Հավերցը բազմամյա պայմանագիր ունի PUMA-ի հետ։ Գործարքի ֆինանսական պայմանները չեն բացահայտվել, սակայն կասկած չկա, որ Կայը ստացել է իր հիմնական աշխատավարձի զգալի աճ: