Վնասվածքի կրկնությունը կարող է կիսապաշտպան Նգոլո Կանտեին դուրս թողնել Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից:
Երկուշաբթի օրը՝ Չեմպիոնների լիգայի «Միլանի» դեմ արտագնա խաղից առաջ, «Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը հայտնել է, որ 31-ամյա Կանտեն մարզման ժամանակ կրկին վնասվածք է ստացել։
Փոթերը չկարողացավ նշել Կանտեի ապաքինման ժամանակացույցը, սակայն ֆրանսիական L’Eqiuipe հրատարակությունը կարողացավ պարզել, որ Նգոլոն բաց կթողնի «կապույտների» հաջորդ չորս կամ հինգ հանդիպումները:
Այսպիսով, սա կասկածի տակ է դնում Կանտեի մասնակցությունը նոյեմբերին մեկնարկող Աշխարհի 2022 թվականի առաջնությանը Ֆրանսիայի հավաքականի կազմում։ Նգոլոն երկու ամիս խաղային պրակտիկա չի ունեցել։