«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ լեգենդար Էրիկ Կանտոնան չի թաքցրել, որ եթե իրեն հնարավորություն տրվի մարզել «մանկունյանցիներ»-ին, ապա նա դա կօգտագործի:
-«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ինձ համար հատուկ ակումբ է: Իհարկե, ես կցանկանայի փոխարինել Ֆերգյուսոնին: Այսօր ես «Նյու Յորք Կոսմոս»-ում եմ, սակայն եթե մի գեղեցիկ օր ինձ հնարավորություն տրվի, ապա ես մեծ հպարտությամբ կանեմ դա:
Նաև ասեմ, որ Ֆերգյուսոնը լի է էներգիայով և շատ է սիրում ֆուտբոլը: Ես ուզում եմ, որ նա հավերժ մարզի ակումբը,- խոստովանել է Կանտոնան: