• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կավանիի հայրը ցանկանում է իր որդուն տեսնել «Յունայթեդում»

Էդինսոն Կավանի«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանիի հայրը հայտնել է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» այն ակումբներից մեկն է, որտեղ ցանկանում է տեսնել իր որդուն։

29-ամյա ուրուգվայցին չի թաքցնում, որ այնքան էլ գոհ չէ ՊՍԺ-ում իր խաղային դիրքի համար։ Սպասվում է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Էդինսոնը կլքի Փարիզը։

Կավանի ավագն այս հարցում աջակցում է Էդինսոնին և խորհուրդ է տալիս մտածել «Յունայթեդին» միանալու մասին, որը լուրջ խնդիրներ ունի գոլ խփելու հետ կապված։

-ՊՍԺ-ն նրան գնեց հարձակման սուր ծայրում խաղալու համար, սակայն Էդին ստիպված խաղում է եզրում։ Նա ուրախ չէ այդ դիրքի համար։ Նա չի կարող թիմին այնդպես օգնել, ինչպես ուզում է։

Քանի դեռ Զլատանն այնտեղ է, հենց նա էլ կխաղա կենտրոնական հարձակվողի դիրքում։ Ես կցանկանայի Էդիին տեսնել «Ռեալում», «Մանչեսթեր Յունայթեդում» կամ «Յուվենտուսում»,- ասել է Կավանիի հայրը։ Daily Mirror