• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կարագեր. «Լիվերպուլը» կարող է պահել Սուարեսին»

Ջեյմի Կարագեր և Լուիս Սուարես«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը, ով արդեն ավարտել է իր կարիերան, վստահ է, որ իր նախկին ակումբը կկարողանա պահել Լուիս Սուարեսին:

Այս ամառ 26-ամյա ուրուգվայցին անդադար հայտնում է Անգլիայից հեռանալու իր ցանկության մասին: Սուարեսը չի թաքցնում, որ ցանկանում է խաղալ Մադրիդի «Ռեալում»:

Չնայած Լուիսի այդ տրամադրվածությանը, նա երկարաժամկետ պայմանագիր ունի «Լիվերպուլի» հետ: Կարագերի կարծիքով նորմալ է, որ այլ ակումբներ հետաքրքրվում են Սուարեսով:

-Ես կարծում եմ՝ նա կարող է մնալ: Որոշ թոփ ակումբներ կհետաքրքրվեն նրանով, քանի որ Սուարեսը թոփ մակարդակի ֆուտբոլիստ է:

Մենք նրան գնեցինք «Այաքսից», նա պայմանագիր ստորագրեց, իսկ նախորդ ամառ երկարաձգեց պայմանագիրը: Հուսով եմ՝ կկարողանանք պահել նրան:

Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է: Նախորդ մրցաշրջանում նա կարող էր դառնալ Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստը,- ITV-ին տված հարցազրույցում ասել է կարագերը:

Հետաքրքիր փաստեր