Կիսապաշտպան Գեորգիոս Կարագունիսը, ով հեռացել էր «Ֆուլհեմից» այս մրցաշրջանի ավարտից հետո, վերադարձել է «Քրեյվն Քոթեջ» և 1-ամյա պայմանագիր է ստորագրել:
Հիշեցնենք, որ լոնդոնցիները 2012թ-ի սեպտեմբերին էին ձեռք բերել Կարագունիսին` ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: Դրանից ի վեր հույնը Մարտին Յոլի թիմում անցկացրել է 28 խաղ` խփելով 2 գոլ:
Եվ չնայած մրցաշրջանի ավարտից հետո հայտարարվեց, որ Կարագունիսը հեռանում է, հիմա կողմերը որոշել են վերականգնել համագործակցությունը: Կրկին ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով 36-ամյա Կարագունիսը կմիանա «Ֆուլհեմին»: