• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կարիուսն ու Դամետը նոր պայմանագիր են կնքել «Նյուքասլի» հետ

«Նյուքասլի» դարպասապահ Լորիս Կարիուսը նոր մեկ տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ։

Կարիուսը «Նյուքասլին» միացավ ազատ գործակալի կարգավիճակով 2022 թվականի սեպտեմբերին՝ ստորագրելով կարճաժամկետ պայմանագիր, որը նախատեսված էր մինչև հունվար։

Հետագայում այդ պայմանագիրը երկարաձգվեց մինչև մրցաշրջանի ավարտը, և Լորիսի նորամուտը «կաչաղակների» կազմում տեղի ունեցավ փետրվարի վերջին «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Լիգայի գավաթի եզրափակչում։

«Ուեմբլիի» այդ եզրափակիչը Կարիուսի առաջին պաշտոնական հանդիպումն էր վերջին երկու տարիների ընթացքում, ինչպես նաև նրա առաջինն անգլիական, որևէ ակումբի համար 2018 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո, սակայն Լորիուսը բարձր գնահատականի արժանացավ իր խաղի համար։

Կարիուսը այս մրցաշրջանում կշարունակի մնալ «Նյուքասլում» և անհրաժեշտության դեպքում կփոխարինի թիմի հիմնական դարպասապահ Նիկ Պոուպին: Բացի 30 ամյա գերմանացուց, մեկ տարով համագործակցությունը «կաչաղակների» հետ երկարաձգել է նաև պաշտպան Փոլ Դամետը։