• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կարլոս Վելան չի ցանկանում վերադառնալ «Արսենալ»

Կարլոս Վելա«Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Կարլոս Վելան հերքել է լուրերն այն մասին, թե այս ամռանը նա կարող է վերադառնալ «Արսենալ»:

Կարլոսն «Արսենալի» խաղացող է եղել 2005-2012 թվականներին, սակայն այդպես էլ չկարողացավ ցույց տալ իր տաղանդն Անգլիայում: Վելան մի քանի անգամ վարձավճարով հանդես է եկել Իսպանիայում, որտեղ սկսել է որակյալ ֆուտբոլ ցուցադրել: Մինչդեռ վերադառնալով Լոնդոն՝ նա նորից նստել է Արսեն Վենգերի թիմի պահեստային նստարաններին:

Վարձավճարով հանդես գալով «Սոսյեդադում»՝ Վելան անցած ամռանը պայմանագիր կնքեց իսպանական ակումբի հետ:

Ինչպես հայտնում է ESPN, «Արսենալն» իրավունք ունի գնելու ֆուտբոլիստին ֆիքսված գումարով: Վերջերս լուրեր տարածվեցին, թե Արսեն Վենգերը պատրաստ է ակտիվացնել այդ պայմանը, մինչդեռ անձամբ Կարլոսը չի պատրաստվում վերադառնալ:

-«Արսենալը» մեծ թիմ է, որն ինձ հնարավորություն տվեց հանդես գալու Եվրոպայում: Ես միշտ այդ մասին կհիշեմ, սակայն այնտեղ ես հնարավորություն չունեի, որին, ըստ իս, արժանի էի:

Շատ երջանիկ եմ այստեղ և կցանկանայի մնալ,- հայտնել է Վելան:

Հետաքրքիր փաստեր