• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կարլոս Տևեսը պատրաստ է նոր պայմանագիր կնքել «Սիթիի» հետ

Կարլոս Տևես«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կարլոս Տևեսը պատրաստակամություն է հայտնել՝ ակումբի հետ քննարկելու նոր պայմանագրի մասին:

Արգենտինացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը լրանում է արդեն հաջորդ տարի: Մինչ այժմ սպասվում էր, որ եթե ոչ այս ամռանը, ապա հաջորդ տարվա ամռանը Տևեսը կհեռանա «Սիթիից» և կվերադառնա հայրենիք:

-Ես դեռ մեկ տարի ունեմ և մտադիր եմ աշխատել այն: Մտածում եմ նոր պայմանագիր կնքելու մասին:

Այժմ իրավիճակն այնպիսին չէ, ինչպես որ անցած մրցաշրջանում, երբ ես ուզում էի անհապաղ հեռանալ: Ժամանակները փոխվել են: Ակումբը շատ լավ է ինձ վերաբերվում, և դա կարևոր է ինձ համար,- հայտնել է արգենտինացին The Sun պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:

Ավելացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա Տևեսը 41 խաղերում դարձել է 17 գոլի հեղինակ:

Հետաքրքիր փաստեր