Իտալական «Յուվենտուսը» պաշտոնապես հայտնել է «Մանչեսթեր Սիթիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Կարլոս Տևեսի ձեռքբերման մասին: Գործարքն արժեցել է 10 մլն ֆունտ:
Տևեսի պայմանագիրը «Սիթիի» հետ կլրանար հաջորդ ամառ, ինչի պատճառով «քաղաքայինները» երկար չմտածեցին: Այսօր առավոտյան Կարլոսը մեկնեց Թուրին, որտեղ բուժզննում անցավ և համաձայնեցրեց պայմանագրի կետերը:
Տևեսն Իտալիայի չեմպիոնի հետ 3 տարվա պայմանագիր է ստորագրել և ստացել է լեգենդար 10 համարը:
Ավելացնենք, որ Տևեսն Անգլիայում «Սթիից» բացի խաղացել է նաև «Վեստ Հեմում» և «Մանչեսթեր Յունայթեդում»: