«Չելսիի» առաջին համար Կեպա Արիսաբալագան վիճակագրությամբ այս մրցաշրջանում Եվրոպայի 6-րդ վատագույն դարպասապահն է։
2018 թվականի ամառը «կապույտներին» միանալուց հետո աշխարհի ամենաթանկարժեք դարպասապահն անցկացրել է 84 խաղ, սակայն իր խաղի հետ ոչ քիչ հարցեր կան։
Արիսաբալագայի խնդիրն այն չէ, որ նա կոպիտ սխալներ է թույլ տալիս, այլ որ չի օգնում թիմին և դարպասին կատարված գրեթե յուրաքանչյուր երկրորդ հարվածը գոլ է մտնում։ Նոյեմբերի 9-ից հետո 25-ամյա իսպանացին ընդամենը երկու չոր խաղ է ունեցել Պրեմիեր Լիգայում։
Ընթացիկ մրցաշրջանում Կեպայի՝ հարվածների հետ մղման ցուցանիշը 55,4% է, որը վատագույնն է Պրեմիեր Լիգայում։ UtdArena-ի փոխանցմամբ, նա Եվրոպայի Թոփ-7 առաջնությունների 132 դարպասապահների շարքում այս ցուցանիշով 127-րդն է։