Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ինը հրամայել է իր երկրում ցուցադրել «Մանչեսթեր Յունայթեդի», «Չելսիի» և «Արսենալի» մասնակցությամբ Պրեմիեր Լիգայի հանդիպումները:
Ինչպես հայտնում է Daily Star-ը, ԿԺԴՀ-ի հեռուստաալիքները անգլիական առաջնությունների ցուցադրման իրավունք չունեն: Նաև հաղորդվում է, որ Կիմ Չեն Ինը «Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի երկրպագուն է:
«ԿԺԴՀ-ում ոչ ոք Պրեմիեր Լիգայի հանդիպումները ցուցադրելու իրավունք չունի, այնպես որ, եթե դա տեղի ունենա, ապա դա կլինի հեղինակային իրավունքների կոպիտ խախտմամբ»,- ասվում է Պրեմիեր Լիգայի մամլո ծառայության հայտարարության մեջ: