ԱՄՆ-ի ազգային հավաքականի հարձակվող Կլինտ Դեմփսին հաջող բուժզննում է անցել «Ֆուլհեմում» և պատրաստ է երկամսյա վարձակալությամբ վերադառնալ լոնդոնյան ակումբ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հիշեցնենք, որ Դեմփսին իր կարիերայի հինգ տարիներն անցկացրել է «Քրեյվն Քոթեջում»: 2012թ-ի ամռանը Կլինտը տեղափոխվեց «Տոտտնեհմ», իսկ մեկ տարի հետո՝ «Սիեթլ Սաունդերս»:
Այժմ Դեմփսին որոշել է կրկին վերադառնալ «Ֆուլհեմ» և իր նախկին ակումբին օգնել ապահովել տեղը Պրեմիեր Լիգայում: Պաշտոնական տեղափոխությունը կկայանա հունվարի 1-ին, երբ բացվի տրանսֆերային պատուհանը: