«Տոտտենհեմի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կլինտ Դեմփսին պաշտոնապես ավարտեց իր տեղափոխությունը ՄԼՍ-ի «Սիեթլ Սաունդերս» ակումբ:
Դեռ շաբաթ օրը հայտնի դարձավ, ԱՄՆ-ի հավաքականի ավագը «Տոտտենհեմում» մեկ տարի անցկացնելուց հետո տեղափոխվում է ՄԼՍ: Այսօր հայտնի դարձավ, որ այդ ակումբը «Սիեթլ Սաունդերսն» է:
-Սա պատմական օր է «Սաունդերսի» և մեր երկրպագուների համար: Կլինտը բարձրակարգ ֆուտբոլիստ է, ով կարող է ակումբը նոր բարձրունքների հասցնել,- հայտնել է ակումբի ղեկավար Ջո Ռոտը:
Ավելացնենք, որ Դեմփսիի վաճառքից «Տոտտենհեմը» ստացավ 6 մլն ֆունտ. այնքան, որքան մեկ տարի առաջ նրան գնելու համար վճարել էր «Ֆուլհեմին»: