«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ բանակցություններ է վարում ակումբի սեփականատեր Ջոն Հենրիի հետ։
Չորեքշաբթի երեկոյան Հենրին նկատվել է Լոնդոնի մարզադաշտում, երբ «Լիվերպուլը» 1-2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վեստ Հեմի» նկատմամբ: Ջոնը նստած էր «Լիվերպուլի» գործադիր տնօրեն Բիլլի Հոգանի կողքին:
Կլոպը, ով ակնկալում է զգալի միջոցներ ստանալ ամռանը թիմը վերակառուցելու համար, նախապես գիտեր Հենրիի այցի մասին, ուստի նա օգտագործեց դեմ առ դեմ հանդիպելու հնարավորությունը ամերիկացի գործարարի հետ՝ հրատապ հարցերը քննարկելու համար:
«Մենք արդեն խոսել ենք: Երեկ երեկոյան մենք զրուցել ենք հյուրանոցում: Ես այդ մասին նախապես գիտեի»,- Կլոպի խոսքը մեջբերում է Daily Mail-ը: