• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կլոպը հերքում է Սոբոսլայի վնասվածքի մասին տարածված լուրերը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հերքել է այն մտավախությունները, որ կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայը վնասվածք է ստացել։

Սոբոսլայը բաց թողեց երկուշաբթի օրը «Լիվերպուլի» Գերմանիայում ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Գրոյթեր Ֆյուրտի» դեմ խաղը:

Պարզվում է, որ «կարմիրների» հունգարացի նորեկը առողջական խնդիրներ ուներ, սակայն Կլոպը լիովին հանգիստ է։

«Մարզման ժամանակ նա ոլորեց ոտքը, դա լուրջ բան չէ: Բոլորը դրական են վերաբերվում դրան, ամենից շատ ինքը»:

«Եթե ​​մենք այսօր Պրեմիեր լիգայի հանդիպում ունենայինք կամ նմանատիպ հանդիպում, նա կարող էր խաղալ»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Հետաքրքիր փաստեր