Պրեմիեր Լիգայի նորեկ «Հալլ Սիթին» համալրել է կազմը «Բիրմինգհեմի» կիսապաշտպան Կյորտիս Դեյվիսով: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Բուժզննումն անցնելուց հետո 28-ամյա Դեյվիսը «վագրերի» հետ 3-ամյա պայմանագիր է ստորագրել: Գործարքի գումարի մասին տեղեկություն չկա, բայց տարբեր լուրերի համաձայն, տրանսֆերը «Հալլին» արժեցել է 2.25 մլն ֆունտ:
Հավելենք, որ մինչև «Բիրմինգհեմ» տեղափոխվելը Կյորտիսը հանդես է եկել այդ քաղաքի մեկ այլ ակումբում` «Աստոն Վիլլայում»: Տեղափոխվելով «Հալլ Սիթի», Դեյվիսը կրկին Պրեմիեր Լիգայում խաղալու հնարավորություն է ստանում: